Նյարդավիրաբուժության բաժանմունքը հիմնադրվել է 1992թ․-ին։ Այն իրականացնում է կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի, ողնաշարի, գանգի ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքային, վնասվածքային, անոթային, դեգեներատիվ, բորբոքային հիվանդությունների և զարգացման արատներ ունեցող բուժառուների վիրահատական և կոնսերվատիվ բուժում: Բուժումը տարվում է ըստ եվրոպական և ամերիկյան ընդունված մեթոդների և ստանդարտների: Կլինիկայի բոլոր բժիշկները բազմիցս վերապատրաստվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար նյարդավիրաբուժական կլինիկաներում:
Նյարդավիրաբուժական կլինիկան իրականացնում է հետևյալ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
• Գլխուղեղի, ողնուղեղի և պերիֆերիկ նյարդների ուռուցքներ
• Հիպոֆիզի ուռուցքներ (նաև տրանսնազալ եղանակով)
• Գլխուղեղի, ողնուղեղի և պերիֆերիկ նյարդների վնասվածքներ
• Գանգի ոսկրների և ողնաշարի վնասվածքներ
• Անևրիզմաներ, արտերիո-վենոզ մալֆորմացիաներ, կարոտիդո-կավերնոզ բերանակցումներ
• Գանգի և գլխուղեղի բնածին արատներ
• Գլխուղեղի և ողնուղեղի թարախային և պարազիտար հիվանդություններ
• Հիդրոցեֆալիա
• Էպիլեպսիա
• Միջողնային սկավառակների ճողվածքներ (այդ թվում՝ էնդոսկոպիկ և լազերաին վապորիզացիայի եղանակով)
.png)